Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թանգարանը վերաբացելու ֆրանսահայերի ջանքերն իզո՞ւր են անցնում

Թանգարանը վերաբացելու ֆրանսահայերի ջանքերն իզո՞ւր են անցնում
29.09.2014 | 13:44

Ֆրանսիայի Հայկական թանգարանի հավաքածուն, որ վերանորոգման աշխատանքների պատրվակով 2011-ին ժամանակավորապես ազատել էր ցուցասրահները, այլևս վտարանդի է: Թանգարանը վերաբացելու ֆրանսահայերի ջանքերն իզուր են անցնում: «Իրատես de facto»-ն հետաքրքրվեց` ինչպե՞ս է խնդրին արձագանքում ՀՀ մշակույթի նախարարությունը: Մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրին, որ Ֆրանսիայի պատկան մարմինները բանավոր խոստացել են ցուցասրահի վերաբացումից հետո թանգարանի հավաքածուն վերադարձնել ցուցասրահ (այդ մասին նախարարությանը տեղեկացրել է թանգարանի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրինգյանը՝ 2013-ի հունվարի 22-ի իր նամակում): Ցուցանմուշները ցուցասրահ չեն տեղափոխվել, այլ շարունակում են մնալ պահեստներում, Ֆրինգյանը գրավոր պարզաբանում է խնդրել Ֆրանսիայի մշակույթի նախարարությունից, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: ՀՀ մշակույթի նախարարությունն իր հերթին համապատասխան նամակով Ֆրանսիայիում ՀՀ դեսպանության միջոցով խնդրել է ֆրանսիական կողմի հետ քննարկել ստեղծված իրավիճակը:

Մշակույթի նախարարությունից հավաստիացնում են, որ խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ իրավասու մարմինների, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում: Սակայն հարցի լուծումը փոքր-ինչ բարդ է, քանի որ, լինելով մասնավոր կառույց, «Ֆրեդերիկ Ֆրինգյան հայկական թանգարանը» հնարավորություն չունի օգտվելու պետական օժանդակությունից: Իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը խնդրի առնչությամբ որևէ նախաձեռնություն չի դրսևորում` լուծումը թողնելով Գիմե թանգարանի ղեկավարությանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ